ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Հրաժեշտ տվեք բարձրակրունկ կոշիկներին ու կեդերին

Հրաժեշտ տվեք բարձրակրունկ կոշիկներին ու կեդերին
20.06.2014 | 12:50

Մաքսային միության անդամ երկրներում կարող են արգելվել կեդերը և բարձրակրունկ կոշիկները: ՌԴ Справедливая Россия կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը դիմում է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին: Նա պահանջում է նոր օրթոպեդիկ պահանջներ ներկայացնել կոշիկին, որը կարող է հանգեցնել տակացուներով ու բարձրակրունկ կոշիկների արգելմանը:
Միխեևը վիճակագրություն է մեջբերել, որ բնակչության 40%-ը տառապում է հարթաթաթությունից, տղամարդկանց համար վտանգավոր են կեդերը, լոուֆերները, մոկասինները: Մաքսային միությունը հիմա պահանջներ է ներկայացնում կոշկի դետալներին, անջրաթափանցությանը, քիմիական բաղադրությանը, սակայն բիոքիմիական և օրթոպեդիկ պահանջներ չկան:
Որոշ ժամանակ առաջ Մաքսային միության տարածքում արգելվել էր ժանեկազարդ վարտիքների արտադրությունը, ներմուծումն ու վաճառքը:

Դիտվել է՝ 2347

Մեկնաբանություններ