ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

450 դեռահասներ իրազեկվել են ծխախոտի վնասակար ազդեցության ու իրենց շրջապատում դրա դեմ պայքարի ձևերի մասին

450 դեռահասներ իրազեկվել են ծխախոտի վնասակար ազդեցության ու իրենց շրջապատում դրա դեմ պայքարի ձևերի մասին
09.06.2014 | 15:07

Հունիսի 6-ին Եղվարդի թիվ 3 դպրոցում «Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացրեց «Ապրենք առողջ» խորագրով համաժողով` նվիրված դեռահասների շրջանում ծխախոտի տարածման կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը: Մասնակցում էին ծնողներ, ուսուցիչներ և պատանի ակտիվիստներ:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին անչափահասների շրջանում ծխախոտի տարածմանը նպաստող գործոնները և դրանց դեմ հնարավոր պայքարի մեխանիզմները, ինչպես նաև՝ հետագա աշխատանքներն ու անելիքները:
Ծրագրի համակարգող Սասուն Ներսեսյանը տեղեկացրեց, որ «Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հակածխախոտային ծրագրի ընթացքում հանդիպումներ ու իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել Կոտայքի մարզի 12 դպրոցների ավելի քան 450 դեռահասների շրջանում։ Հիմնադրվել են առողջ ապրելակերպի ակումբներ, որոնք պիտի աջակցեն տվյալ համայնքներում առողջ ապրելակերպի քարոզչությանն ու տարածմանը։ Ակումբների անդամներն արդեն մյուս ուսումնական տարվանից ակտիվ հակածխախոտային արշավներ կիրականացնեն դպրոցներում:

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ