ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փրկեք կյանքեր

Փրկեք կյանքեր
07.06.2014 | 22:47

Դոնորների միջազգային օրվան ընդառաջ՝ հունիսի 12-ին, ժամը 10.00, «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպում է հերթական արյունատվական ակցիան:
Կամավոր անհատույց արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք:
Արյան դոնորության հիմնական սկզբունքը ինչպես դոնորին, այնպես էլ հիվանդին վնաս չհասցնելն է:
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է արյունատվությանը ներկայանաք անձնագրով կամ զինգրքույկով, լինեք 18 տարեկանից բարձր, հիվանդացած չլինեք դեղնախտով, վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինեք Հայաստանից, լինեք առնվազն 55 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, և 65 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք, վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինեք, արյունատվությանը ներկայանաք քաղցած։
Արյուն հանձնելու որոշում ընդունելուց հետո Դուք կենթարկվեք բժշկական զննման և հակացուցումներ չունենալու դեպքում միայն կարող եք կատարել արյունատվություն:
Բուն արյունատվությունը տևում է մոտ 10 րոպե: Արյունը վերցվում է միանվագ օգտագործման մանրէազերծ պարագաներով:
Դոնորից միանվագ հավաքագրվում է 400 մլ արյուն, որը անվնաս է դոնորի առողջության համար:
Նախքան հիվանդին փոխներարկելը Ձեր արյունը հետազոտվում է հեպատիտ B և C, ՁԻԱՀ/ՄԻԱՎ, սիֆիլիսի և բրուցելյոզի հանդեպ, որոշվում է խմբային և ռեզուս պատկանեիությունը:
Դուք կտեղեկացվեք Ձեր արյան հետազոտությունների արդյունքների մասին:
Ձեր տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
Ձեր հանձնած արյունն անհատույց կտրամադրվի բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին:
Ձեր արյունը կարող է փրկել մարդկային կյանքեր:
Եվ հիշեն՛ք՝ կամավոր դոնորը «համեստ» հերոս է, ում նվիրաբերած արյան շնորհիվ փրկվում է մեկ այլ անհայտ մեկի կյանք:

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ