ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԿ-ճանապարհային ոստիկանություն փոխգործակցություն ծխելու դեմ պայքարում

ՀԿ-ճանապարհային ոստիկանություն փոխգործակցություն ծխելու դեմ պայքարում
02.06.2014 | 18:06

«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն հունիսի 2-ին կազմակերպել էր «Համագործակցություն՝ հանուն ծխից զատ միջավայրի» թեմայով կլոր սեղան։ Մասնակցում էին տարբեր ՀԿ-ների, համայնքների քաղաքապետարանների, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ։

«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն երկու ամիս շարունակ սեմինարներ է վարում երիտասարդների համար՝ նրանց ծանոթացնելով պասիվ ծխելու վնասներին: Ծրագրի մասնակիցները շրջել են երթուղայիններով, արձանագրել հասարակական տրանսպորտում ծխելու դեպքեր ու այդ մասին տեղեկացրել համապատասխան քաղաքապետարաններին:
«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը նշեց, որ իրենց գլխավոր հիմնախնդիրներից է համագործակցել լիազոր մարմնի ներկայացուցիչների հետ։ Անահիտ Թովմասյանը տեղեկացրեց, որ իրենք հասարակական տրանսպորտում փակցրել են պաստառներ, որոնք տեղեկացնում են, որ տրանսպորտում արգելվում է ծխելը, և կոչ են անում վարորդներին չծխել։ Նա նկատում է, որ երբեմն շատ դժվար էր պաստառները տրանսպորտում փակցնել, քանի որ վարորդների կողմից հանդիպում էին խոչընդոտների։ Նա նաև նշում է, որ պաստառների գոյությունը հոգեբանական ճնշում է գործադրում վարորդների վրա և շատ դեպքերում զսպում նրանց ծխելու ցանկությունը։
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը կարևորեց վարորդների շրջանում նման ակցիաների իրականացումը։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին մեծ վերահսկողություն է իրականացվում ծխող վարորդների նկատմամբ։ Նման փաստեր հայտնաբերելու դեպքում վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ 3000 դրամի չափով։ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ մայրուղիներում, որտեղ թույլատրելի արագությունը 90 կմ/ժամ է, հիմնականում վթարների պատճառ է դառնում վարորդի ծխելը։
Նշենք նաև, որ «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն մոտ 700 վարորդի շրջանում իրականացրել է հարցումներ, որոնց արդյունքները ցույց են տվել, որ նրանց 90 տոկոսը ծխում է, սակայն նշել են, որ ղեկին չեն օգտագործում ծխախոտ։ Կլոր սեղանի մասնակիցները խիստ կասկածում էին նման պնդումների հավաստիությանը։
Հիշեցնենք, որ «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն հակածխախոտային ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ