ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ընտանի կենդանիներն ամրապնդում են մանկական իմունային համակարգը

Ընտանի կենդանիներն ամրապնդում են մանկական իմունային համակարգը
31.05.2014 | 12:37

Ֆինլանդիայի հետազոտողները պարզել են, որ երեխաները, որոնց տանը ապրում են շներ կամ կատուներ, ավելի քիչ են հիվանդանում: Նրանք նաև քիչ են ընդունում հակաբիոտիկներ` համեմատած իրենց այն հասակակիցների հետ, որոնց տանը կենդանիներ չկան: Սրա միակ հնարավոր բացատրությունն այն է, որ կեղտն ու ալերգենները, որոնք փոխանցվում են կենդանիների միջոցով, ունեն դրական ազդեցություն երեխաների իմունային համակարգի վրա:
Այս վարկածը հաստատելու նպատակով, Կուոպիո քաղաքի ֆինլանդացի գիտնականները երեք տարի շարունակ հետևել են 397 երեխաների զարգացմանը: Ընտանիքներից 35 տոկոսը շուն է պահել , իսկ 24 տոկոսը` կատու: 285 նորածինների կյանքի առաջին տարում առնվազն մեկ անգամ է ջերմաստիճանի բարձրացում գրանցվել, 157-ը հիվանդացել է ականջացավով, 335-ն ունեցել է հազ, 128-ը` հարբուխ, իսկ 189 երեխա ստացել է հակաբիոտիկ:
Հետազոտողները բացահայտել են, որ այն երեխաները, ովքեր իրենց տանը շուն և կատու են ունեցել, ավելի քիչ և հազվադեպ են հիվանդացել:
Կեղտի նկատմամբ երեխայի օրգանիզմի նման հետաքրքիր արձագանք ունեցել են հատկապես նրանք, որոնց ընտանիքներում բնակվել են կենդանիներ, և որտեղ փողոցից «բերված» կեղտն ավելի շատ է եղել:
Գիտնականները նշում են, որ կեղտն ու մանրէները, որոնք փոխանցվել են շուն ու կատվից, ամենայն հավանականությամբ, խթանել են մանկական իմունային համակարգի ձևավորմանը: Այսպիսով, պարզվել է, որ այդ երեխաների օրգանիզմը ավելի շատ է պաշտպանված բակտերիաներից և վիրուսներից, շնչառական տարբեր վարակներից:

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ