Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Իսկ մենք Գառնու տաճարի մոտ քյաբաբնոցներ հիմնելու ցավով ենք տառապում

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Իսկ մենք Գառնու տաճարի մոտ քյաբաբնոցներ հիմնելու ցավով ենք տառապում
27.04.2014 | 13:04

Թուրքերը չեն փոխվում, թուրքերը պարզապես կատարելագործվում են ժամանակին համընթաց: Հատուկենտ ազնիվ մտավորականները կամ ազնիվ քաղաքացիները հաշիվ չեն, որովհետև նրանք տեսանելի ապագայում ո՛չ որակ են կազմելու, ո՛չ էլ այդ երկրում որևէ բան փոխելու թեկուզ չնչին լծակներ են ունենալու: Ես խոսում եմ պետական քաղաքականության մասին: Կոտորելու և ֆիզիկապես ոչնչացնելու ավանդական մեթոդների կողքին նրանք ներկայումս շատ ժամանակակից մեթոդներ են որդեգրել իրենց նվաճողական քաղաքականությունն առաջ տանելու համար: Ու շատ արդյունավետորեն էլ գործադրում են էդ մեթոդները: Տարիներ առաջ Բիշքեկում տեսա, որ քաղաքի կենտրոնում բիզնես կենտրոն են հիմնել, նաև՝ համալսարան: Թբիլիսիում նույնպես միջազգային համալսարան են հիմնել (Սևծովյան միջազգային համալսարան): Սկզբում համալսարան են հիմնում, ճարպկորեն համագործակցելով այդ երկրների իշխանությունների հետ, հետո համալսարանին կից քոլեջ են բացում, հետո քոլեջին կից մանկապարտեզ են բացում: Ու բոլոր այդ հաստատություններում շատ գայթակղիչ պայմաններ են ստեղծում: Այդպես նրանք ներգրավում են տեղացիներին ու, իրենց համակարգի մեջ ներառելով, իրենցով են անում:

Բոլոր երկրներում համախմբված գործ են անում: Բուլղարիայում, օրինակ, պառլամենտում տեղեր են զբաղեցնում, դեմոկրատիայի կամ նման գաղափարների անվան տակ կուսակցություն են հիմնում, բայց իրականում զուտ իրենց շահերն առաջ տանող ծրագրեր են իրականացնում այդ լծակներով:
Իսկ մենք, միջազգային համալսարաններ հիմնելու փոխարեն, Գառնու տաճարի մոտ քյաբաբնոցներ հիմնելու ցավով ենք տառապում:
Մինչդեռ մեր փրկությունը մշակույթն ու գիտությունը զարգացնելն է:

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ