ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԻՏՁՄ-ին անհրաժեշտ են կամավորներ

ԻՏՁՄ-ին անհրաժեշտ են կամավորներ
08.04.2014 | 15:10

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանն անհրաժեշտ են ուսանողներ կամ շրջանավարտներ հունիսի 20-21-ին կայանալիք «DigiTec Business ֆորումի» կազմակերպչական աշխատանքներում ներգրավման համար: Կամավորական աշխատանքի տևողությունը 2 ամիս է:
Պարտականություններն են՝ ներկայացնել միջոցառումը համապատասխան կազմակերպություններին, ներգրավել կազմակերպություններին միջոցառման շրջանակներում` զանգերի, նամակների և այցելությունների միջոցով։
Պահանջվող որակավորումներն են` ներկայանալու, կիրթ հաղորդակցվելու ունակություն, մարքեթինգային գիտելիքների առկայություն, կազմակերպչական կարողություն և պատասխանատվության զգացում, համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Web գործիքների տիրապետում և սոցիալական ցանցերում աշխատելու կարողություն։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը: Հետաքրքրված անձիք կարող են ինքնակենսագրականն ուղարկել career@uite.org, cc info@uite.org էլեկտրոնային հասցեներին։
Պրակտիկայի մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր և երաշխավորագրեր, իսկ լավագույններին` նաև հնարավություն աշխատանքի անցնելու ԻՏՁՄ-ում և ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում:

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ