ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Երևանջուրը» «փոշմանել» է

«Երևանջուրը» «փոշմանել» է
04.03.2014 | 00:21

Ասում են՝ վատ օրինակը վարակիչ է։
Հիմա էլ «Երևանջուրն» է առաջարկում ջրահեռացման և ջրամատակարարման սակագինը բարձրացնել 8 դրամով։ Եթե հիշենք, որ անցած տարի նույն ընկերությունն առաջարկել էր 8 դրամով նվազեցնել ջրի սակագինը բնակիչների համար, կարելի է ասել, որ «Երևանջուրը» «փոշմանել է», ինչից առաջին հերթին տուժելու է ժողովուրդը։ Ըստ ընկերության հաշվարկների, մայրաքաղաքում և հարակից բոլոր բնակավայրերում բնակչությանը մատակարարվող ջրի և կեղտաջրերի հեռացման սակագինը 1 խմ-ի համար կդառնա 177,7 դրամ։ Ի դեպ, այս անակնկալը միայն բնակչության համար չէ։
Հիշեցնենք, որ մինչև անցած տարի ջրահեռացման և ջրամատակարարման ծառայության սակագինը 174 դրամ էր։ «Երևանջուր» ընկերությունն առաջարկեց այն բնակչության համար նվազեցնել 8 դրամով։ Սակայն վերջնական որոշումը կայացվեց, և սակագինը իջեցվեց 4 դրամով։ Արդյունքում մեկ տարի շարունակ բնակչությունը 1 խմ ջրի դիմաց վճարում էր 170 դրամ։ Մեկ տարի անց նույն այս ընկերությունը փոշմանում է և արդեն այսօր խոսում է սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին։
Ինչո՞ւ, ի՞նչ պատահեց՝ կորուստներն ու վնասնե՞րը շատացան։ Այս հարցերն ընկերությունում մեկ պատասխան ունեն. պատճառը 5,8-տոկոսանոց գնաճն է, ինչը սակագնի վրա առաջացրել է լրացուցիչ ճնշում, որի ազդեցությունը 8,8 տոկոս է կազմել։
Փորձագետների գնահատմամբ՝ 5,8-տոկոսանոց գնաճային ճնշման դեպքում անգամ բնակչության ջրամատակարարման-ջրահեռացման ծառայության գործող 170,2 դրամ սակագնի վրա այնքան բեռ չի ստեղծվում, որ 8 դրամով բարձրացվի սակագինը։
«Երևանջուր» ընկերության վերը նշված հիմնավորումը չի համոզում թեկուզ այն պատճառով, որ անցած տարի, երբ առաջարկ եղավ նվազեցնելու սակագինը, այդ ժամանակ էլ գնաճը 4,5 տոկոս էր կազմում։ Դա էլ բավարար չէր, եղածին գումարվեց նաև էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը։ Բայց արի ու տես, որ այդ ժամանակ «Երևանջուրը» խոսում էր սակագնի նվազեցման անհրաժեշտության մասին, դեռ մի բան էլ մարդասիրական ճառեր էր ասում, նշելով, որ սակագնի նվազեցումը լինելու է իրենց քաղաքականության առանցքը։ Այսինքն, սա այն դեպքն է, երբ խոսքը գործին չի համապատասխանում։
Իսկապես, այս տարի առանձնակի լուրջ խնդիր, պատճառ չկա։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Ինչպես սկզբում ասացինք, վատ օրինակը վարակիչ է, և դրա վառ ապացույցը «Երևանջուր» ընկերության այս օրինակն է։ Ընկերությունն անցած ամբողջ տարին հետևում էր «ՀայՌուսգազարդ»-պետություն գազի գնի խաղերին, ու երևի թե երկար-բարակ մտածելուց հետո այս տարի որոշեց. իսկ ինչո՞ւ չվերցնի ու չբարձրացնի սակագինը, ումի՞ց է պակաս։
«Երևանջուր» ընկերությունը մտադիր է բարձրացնել ոչ միայն բնակչության, այլև մյուս բաժանորդների համար կեղտաջրերի մաքրման ծառայության գինը։ Ընկերությունը նախատեսում է մեծածախ բաժանորդների համար սակագինը դարձնել 36,9 դրամ՝ գործող 36,4 դրամի փոխարեն։ Նկատենք, որ անցած տարի մեծածախ բաժանորդների համար այս ծառայության գինը բարձրացավ 4,6 դրամով։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ