ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մի քիչ էլ ատկատների դեմ պայքարեք, պարոն Դումանյան

Մի քիչ էլ ատկատների դեմ պայքարեք, պարոն Դումանյան
27.02.2014 | 15:31

Այսուհետ ամբուլատոր բուժհիմնարկներում նախկինում անվճար լաբորատոր կամ գործիքային որոշ ծառայությունների համար քաղաքացիները կվճարեն 500-1000 դրամ: Վճարովի կլինեն և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները` յուրաքանչյուր օրվա համար 5000 դրամ: Դեռ հունվարին մեր պոլիկլինիկայում լսեցի, որ մարտի 1-ից «անալիզները վճարովի են լինելու»: Լաբորատորիկայի վարիչն էր ավետում իր աշխատողներին ու ցնծում.`«Լավ ա, էլի, թե չէ շաբաթը մեկ արյուն են հանձնում: Զզվեցինք»: Այն ժամանակ սրան չանդրադարձա` մտածելով, որ առողջապահություն նախարարությունը դժվար թե «խելքը հարցի հետ կերած լինի» հազիվ ծայրը ծայրին հասցնող բնակչությանը նման «նվեր» մատուցելու համար: Պարզվում է` ճիշտ է: Այդ մասին հայտարարել են նախարարության ներկայացուցիչներն ու անձամբ նախարարը: Ստացվում է, որ երկրի գործող իշխանությունը հասարակության կենսամակարդակի բարձրացումը պատկերացնում է նույն հասարակությանը հարկերով ու զանազան ծառայությունների դիմաց վարձերով խեղդելով:

Ամբուլատոր բուժհիմնարկներում առանց այդ էլ մինչ այս արվող հետազոտությունների ցանկը խիստ սահմանափակ էր: Որոշակի հետազոտություններ էին արվում`արյան-մեզի ընդհանուր անալիզ և այլն: Այլ` ավելի լուրջ լաբորատոր քննության համար քաղաքացիները ստիպված դիմում էին մասնավոր վճարովի բուժհիմնարկների, իսկ այս լաբորատորիաների մի մասի հետ ինտենսիվ աշխատում են հենց պետական պոլիկլինիկաների բժիշկները` լաբորատոր քննության համար ուղեգրի մեջ չմոռանալով նշել իրենց անունն ու հեռախոսահամարը: Առողջապահության նախարարը անհնար է, որ չիմանա սրա մասին: Ինքս էլ առիթ եմ ունեցել նախարարության «Թեժ գիծ» զանգահարելու նման մի առիթով: Ի դեպ, մի ծանոթ բուժաշխատողի ասելով, օրինակ, «Նորմեդ» ուղեգրվող հիվանդի յուրաքանչյուր հետազոտության համար, նայած գնից, ուղեգրող բժշկին 1000-3000 դրամ է հասնում: Ինչո՞վ սա ատկատ չէ: Սա էլ շարքային բժիշկների ատկատն է, որից, բացառված չէ, բաժին է հասնում նաև վերևներին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ