ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գլյուկոզան օգնում է երեխաներին հաղթահարել ցավը

Գլյուկոզան օգնում է երեխաներին հաղթահարել ցավը
23.02.2014 | 13:03

Գլյուկոզայի նոր, հրաշագործ հատկությունները գիտնականները բացահայտել են վերջերս՝ հետազոտելով մի խումբ նորածինների: Պարզվել է, որ ցավը թեթևացնելու կամ չեզոքացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մի փոքր չափաբաժին գլյուկոզա կամ գլյուկոզա պարունակող հեղուկ տալ երեխային: Փորձագետները համոզվել են` այն երեխաները, որոնք ընդունել են գլյուկոզա պարունակող նյութեր, ցավոտ պատվաստումների ժամանակ երկու անգամ ավելի քիչ են լաց եղել և կամակորություն արել: Հետաքրքիրն այն է, որ գլյուկոզայի բաղադրություն ընդունած երեխաների ցավի շեմը կրճատվել է 25 տոկոսով: Փորձագետները խորհուրդ են տալիս ծնողներին անհրաժեշտության դեպքում օգտագործել գլյուկոզա պարունակող քաղցր հեղուկներ, սակայն ոչ մի դեպքում չչարաշահել դրանք:

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ