ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լյարդի համար ամենաօգտակար բանջարեղենը ճակնդեղն է

Լյարդի համար ամենաօգտակար բանջարեղենը ճակնդեղն է
23.02.2014 | 12:55

Բժիշկների կարծիքով, ճակնդեղը կամ, ինչպես ընդունված է մեզանում, բազուկը, հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով, որոնք անչափ կարևոր են մարդու օրգանիզմի համար: Այսպես, ճակնդեղում եղած բետաին նյութը, երկաթի և ցինկի պարունակությամբ, դարձնում են այդ բանաջարեղենը անփոխարինելի: Բետաինը կենսաբանական ակտիվ եզակի միացություն է, որը նպաստում է սննդի մեջ սպիտակուցի յուրացմանը: Հենց այդ պատճառով են դիետոլոգները խորհուրդ տալիս միսը մատուցել ճակնդեղից պատրաստված աղցանի հետ միասին: Դրա ազդեցությունն այնքան ակնհայտ է և արդյունավետ , որ վերջիններս ճակնդեղն անվանում են «լյարդի փոշեկուլ»: Ընդ որում, եփած ճակնդեղը նույնքան օգտակար է, որքան հումը: Ճակնդեղը բազմակողմանիորեն օգտակար բանջարեղեն է: Այն պարունակում է օրգանական թթուներ, որոնք էլ , ի դեպ, խթանում են ստամոքսի և աղիների աշխատանքը: Ճակնդեղը պարունակում է տարբեր վիտամիններ և երկաթ, որոնք նպաստում են արյան շրջանառությանը: Իզուր չեն ճակնդեղ առաջարկում անեմիայի, սակավարյունության, հիշողության կորստի, ինչպես նաև սրտանոթային խանգարումների ժամանակ, ինչպես նաև՝ գիրությունն ու վաղաժամ ծերությունը կանխելու նպատակով: Ճականդեղը լյարդը մաքրելու ամենաէժան և անվնաս տարբերակն է, հատկապես, երբ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ կիրառել մաքրման այլ ձևեր: Եթե մտադիր եք սկսել լյարդի մաքրումը, այդ օրը պետք է ուտել խնձոր կամ բուսեղեն, հրաժարվել ալյուրից պատրաստված սննդամթերքներից, այդ թվում` հացամթերքից և մակարոնեղենից:

Դիտվել է՝ 4673

Մեկնաբանություններ