ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սրտի դերը մեր կյանքում

Սրտի դերը մեր կյանքում
19.02.2014 | 16:08

Սիրտն ինքնին շատ հետաքրքիր օրգան է կամ, ինչպես սրտաբաններն են սիրում անվանել,մխոց: Ամեն օր սիրտը տասնյակ լիտր արյուն է շրջանառում և մատակարարում գրեթե ողջ՝ մոտավորապես 75 տրիլիոն բջիջներին: Արյան մատակարարումը բացակայում է միայն աչքի եղջրաթաղանթում: Սրտի զարկերին համընթաց մարդ աշխատում է, ուտում, քնում, արթնանում, քայլում, ու վազում, այդ ամբողջ ընթացքում սիրտն անընդհատ բաբախում է, սակայն ոչ միշտ է գտնվում սկզբնական նորմալ վիճակում: Քնած ժամանակ մարդու սրտի զարկերը դանդաղում են, բայց բաբախում են անընդհատ, առանց կանգնելու և հանգստանալու, վազքի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ այն արագանում է:

Միջին տևողությամբ ամբողջ կյանքում սիրտը մղում է ավելի քան 5,7 մլն լ արյուն:
Արյան 5 % պաշար գտնվում է սրտում, 15-20 % ներմղվում է դեպի ուղեղ և կենտրոնական նյարդային համակարգ, իսկ 22 % արյուն ներմղվում է դեպի երիկամներ: Սակայն սրտի ներմղած արյան ծավալը կարող է տատանվել մեծ միջակայքում՝ 5-ից մինչև 30 լիտր րոպեում, կախված մարդու ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Կան մարդիկ, ովքեր կապված իրենց խառնվածքից ունենում են արագ բաբախող սիրտ, իսկ հետաքրքիրն այն է, որ սաղմի սրտի հաճախականությունը (պուլս) մոտավորապես կրկնակի ավելի է, քան մեծահասակների մոտ՝ մոտավորապես 140 զարկ րոպեում: Այն ժամանակ, երբ սաղմը արդեն 12 շաբաթական է, նրա սիրտը արդեն օրական ներմղում է 28 լիտր արյուն: Սիրտն անդադար էներգիա է ստանում, բայց մարդու տարիքին համընթաց, այն թերսնուցվում է և, ի վերջո, «վախճանվում»:
Քանի որ սիրտը արտադրում է իր սեփական էլեկտրական իմպուլսը, այն կարող է շարունակել բաբախել, նույնիսկ այն ժամանակ, երբ առանձնացված է մարմնից: Այն կբաբախի այնքան, որքան կհերիքի ստացվող թթվածինը: Սրտի կողմից արտադրված էներգիան այնքան շատ է, որ կհերիքի ավտոմեքենայով 32 կմ գնալու համար: Ամբողջ կյանքում արտադրված էներգիան հավասարազոր է դեպի լուսին գնալ և գալու համար ծախսած էներգիային: Ահա նոր տեղեկություն, որը կկազմի ձեր ուղեղի հիշողության մի մասը, սակայն սա դեռ ամենը չէ, արյունամղիչ օրգանի՝ սրտի մասին:


Հովհաննես ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ
«Առողջ Սիրտ» կայքէջի հիմնադիր

Դիտվել է՝ 3861

Մեկնաբանություններ