Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պարզ կդառնան «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի հաղթողները

Պարզ կդառնան «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի հաղթողները
17.02.2014 | 12:42

Փետրվարի 18-ին Երևանի թիվ 78 դպրոցում Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ապա փետրվարի 21-ին Կրթության ազգային ինստիտուտի հանդիսությունների սրահում ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ տեղի կունենա «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի ամփոփման հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան լավագույն աշխատանքները ներկայացրած դպրոցների անունները:
«Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 959 դպրոցների շրջանակում ամանորյա տոներին ընդառաջ հայտարարված մրցույթին մասնակցել էին 380 դպրոցներ` ներկայացնելով դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորման իրենց աշխատանքները: Այդ նպատակով ստեղծվել էին աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից բաղկացած դպրոցական խմբեր, ովքեր լուսանկարել են իրենց աշխատանքներն ու տեղադրել լուսանկարները Dasaran.am կայքում` այդպիսով ներկայացնելով իրենց դպրոցի տոնական տեսքը: Նշենք, որ մրցույթի ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել է խմբային աշխատանքը, ինչպես նաև` աշակերտների կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները:
Հանդիսավոր արարողությանը հայտնի կդառնան մրցույթի հաղթող ճանաչված՝ Երևանը և ՀՀ տասը մարզերը ներկայացնող դպրոցները: Լավագույն յոթ աշխատանքները հեղինակած դպրոցները կպարգևատրվեն համակարգիչներով և պատվոգրերով, իսկ ևս 39-ը ակտիվ մասնակցության համար կստանան խրախուսական մրցանակներ:

Դիտվել է՝ 3069

Մեկնաբանություններ