ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լավագույն բժիշկը մենք ինքներս ենք

Լավագույն բժիշկը մենք ինքներս ենք
12.02.2014 | 12:02

Վերջին տարիներին ՀՀ-ում սրտանոթային հիվանդությունների աճ է գրանցվել, ինչը, ցավոք, վատ հետևանքների է հանգեցնում: Բարեբախտաբար, ՀՀ-ում բժշկությունն ու սրտաբանությունը զարգացում են ապրում, սակայն միայն բժիշկներով ու բժշկական տեխնիկայով, դեղամիջոցներով այդ հարցը չի լուծվի: Յուրաքանչյուրիս լավագույն բժիշկը մենք ինքներս ենք, և պարտավոր ենք հետևել մեր առողջությանը:

«Առողջ սիրտ» կարգախոսով ենք հանդես գալիս սրտաբաններս, որպեսզի բնակչությանը իրազեկենք առողջ սիրտ ունենալու մի քանի նախապայմաններ: Սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար, նախ, անհրաժեշտ է կոփել սիրտը մարզանքներով և ֆիզիկական ակտիվությամբ: Ամեն առավոտ 20-30 րոպե մարզանքով զբաղվելն օգնում է հետագայում խուսափելու սրտանոթային հիվանդություններից, սակայն պետք է մի պայման հիշել, որ, եթե դուք դեռ նոր-նոր եք սկսում մարզվել, ապա պետք չէ միանգամից սրտին մեծ ծանրաբեռնվածություն պատճառել, սկսեք քչից, նախավարժանքներով, հանգստանալով, ապա նոր միայն դանդաղ անցում կատարեք ավելի բարդ մարզանքների:
Երկրորդ նախապայմանը առողջ սնունդն է, առողջ սնունդ ասելով բոլորս պատկերացնում ենք միրգ, բանջարեղեն, այո՛, ճիշտ եք, բայց ո՛չ միայն: Կարելի է օգտագործել նաև լոբազգիների, հացահատիկեղենի (միայն այն դեպքում, երբ ընտրում եք ճիշտ հացահատիկի տեսակ և ճիշտ մշակված) և այլ ոչ յուղոտ ու ճարպոտ սննդամթերքների տեսակներ:
Կարևոր է նաև հետևել սննդի պիտանիության և բաղադրության մակնշմանը: Մի՛ գնեք սննդամթերք, որտեղ կան քաղցկեղածին քիմիական հավելումներ:
Երրորդ նախպայմանն է առողջ քունը. քնել հանգիստ, երկարատև (8-10 ժամ), քանզի ոչ ճիշտ քունը՝ 5-7 ժամ տևողությամբ, տարիներ հետո 50 %-ով բարձրացնում է սրտանոթային հիվանդություններ ունենալու հավանականությունը:
Չորրորդ նախապայմանն է՝ զերծ մնալ ալկոհոլի շատ և երկարատև օգտագործումից, չօգտագործել թմրամիջոցներ, չծխել և զերծ մնալ ածխածին (C) պարունակող օդային տարածքից:
Հինգերորդ՝ կարգավորել զարկերակային ճնշումը սրտի խնդիրներից խուսափելու համար:
Վեցերորդ՝ շատ շարժվել, հրաժարվել նստակյաց կյանքից:
Յոթերորդ՝ խուսափեք անպատեհ սթրեսից:
ՈՒթերորդ՝ շաքարային դիաբետ ունեցողները պարտավոր են հետևելու դրան, քանի որ շաքարային դիաբետն ու էնդոկրինոլոգիական խանգարումներն առաջացնում են սրտանոթային հիվանդություններ:
Հետևելով այս մի քանի պայմաններին, դուք կլինեք առողջ, ուրախ (սեռոտոնին) և կենսունակ: «Առողջ սիրտ»` առողջ կյանք։


Հովհաննես ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ
«Առողջ սիրտ» կայքէջի հիմնադիր, բժիշկ-սրտաբան

Դիտվել է՝ 2609

Մեկնաբանություններ