ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կիևում ավելի քան 4 հազար մարդ դիմել է հոգեբանի օգնությանը

Կիևում ավելի քան 4 հազար մարդ դիմել է հոգեբանի օգնությանը
11.02.2014 | 13:44

Մայդանի ակցիաների սկզբից մինչև հիմա հոգեբանական ծառայություն է դիմել ավելի քան 4 հազար մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել է Մայդանում գործող հոգեբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Պոգորիլիյը:

Ծառայությունը սպասարկում է ոչ միայն Մայդանի ակցիաների մասնակիցներին և Ավտոմայդանի կողմնակիցներին, այլև ծառայության օգնությանը դիմող մայրաքաղաքի ու այլ շրջանների բնակիչներին: Եթե նախկինում մարդկանց հետ տարվում էր անհատական աշխատանք, ապա այժմ հոգեբաններն անցել են խմբային աշխատանքի, որի նպատակն է մարդկանց հնարավորություն տալ արտահայտվելու իրենց զգացմունքների մասին: Ծառայության ղեկավարը նշել է, թե կամավոր հոգեբանները պետք է աշխատեն տրավմահետևանքային սինդրոմի կանխարգելման համար: Այս սինդրոմը մարդկանց մեջ հայտնվում է մարտական գործողությունների մասնակից կամ վկա լինելուց հետո: Ժողովուրդն այն անվանում է հետաֆղանական կամ հետվիետնամական: Պոգորիլիյն ասել է, թե Մայդանի իրադարձություններին մասնակցած լրագրողները նույնպես պետք է դիմեն հոգեբանական օգնության:

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ