ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Մուլտիվիտամինների ընդունումը մեծացնում է վիժման վտանգը

Մուլտիվիտամինների ընդունումը մեծացնում է վիժման վտանգը
10.02.2014 | 13:20

Նախկինում այնպիսի կարծիք էր ձևավորված, որ հղիությունից առաջ և հատկապես հղիության ընթացքում կնոջն անհրաժեշտ է ընդունել մուլտիվիտամիններ: Այժմ, սակայն, բժիշկները կասկածի տակ են դրել հղի կանանց կողմից գործածվող այդ դեղորայքի անվտանգությունը: Պարզվել է, որ հղիությունից առաջ դրանց գործածումը այդ կանանց մոտ մեծացնում է վիժման վտանգը: Պիտսբուրգի գիտնականները հայտնաբերել են անմիջական կապ` տեղի ունեցող վիժումների և մուլտիվիտամինների միջև: Նրանք հետևել են 35 հազար կանանց, ովքեր պատրաստվել են երեխա ունենալու: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր ցանկացել են մայրանալ և մինչև հղիանալը վեց ամիս շարունակ օգտագործել են մուլտիվիտամիններ, հետագայում կանգնել են վիժման վտանգի առաջ: Օրգանիզմի հանդեպ վիտամինների այդպիսի արձագանքը գիտնականները դեռևս չեն պարզել:
Փորձագետները մտադիր են շարունակել հետազոտություններն այս ոլորտում, սակայն կոչ են անում ապագա մայրերին խուճապի չմատնվել, և ամբողջությամբ չհրաժարվել մուլտիվիտամիններից: Նրանք նաև խորհուրդ են տալիս դրանք ընդունելուց առաջ պարտադիր խորհրդակցել բժշկի հետ:

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ