ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հղիության ընթացքում մրսածությունը պտղի մոտ մեծացնում է ասթմայի հավանականությունը

Հղիության ընթացքում մրսածությունը պտղի մոտ մեծացնում է ասթմայի հավանականությունը
07.02.2014 | 22:32

Հղիության ընթացքում մշտական մրսածությունը կամ այլ վիրուսային հիվանդությունը երեխայի մոտ կարող է մեծացնել ասթմայի հավանականությունը, և չի բացառվում, որ այդ երեխան ծնվելուց հետո նույնպես կտառապի ասթմա հիվանդությամբ: Այս մասին զգուշացնում են փորձագետները, ովքեր ենթադրում են, որ վիրուսներն ու տարբեր բակտերիաները, որոնք ազդում են հղի կնոջ օրգանիզմի վրա, բացասական ազդեցություն են թողնում նաև արգանդի ներսում գտնվող պտղի վրա: Մոր առողջության նման փոփոխությունները նորածնի մոտ կարող են հանգեցնել ասթմայի կամ ալերգիայի: Եթե երեխան մինչև հինգ տարեկանը բախվում է տարբեր ալերգիկ երևույթների, ինչպիսին է, օրինակ, տնային կենդանիների թեփը կամ փոշին, ապա նրա մոտ աստիճանաբար կարող է զարգանալ ուժեղ զգայունություն: Այսպիսի եզրահանգում է արել ալերգոլոգ Միտչ Գրեյսոնը: Հղիության ընթացքում մրսածությունը պտղի մոտ մեծացնում է ասթմայի հավանականությունը:

Դիտվել է՝ 2570

Մեկնաբանություններ