ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Քաղցկեղի հերն էլ անիծած

Քաղցկեղի հերն էլ անիծած
04.02.2014 | 16:32

Հայաստանում տիրող իրավիճակն իր ազդեցությունն է թողնում մարդկանց առողջության վրա: Մի երկրում, ուր չկա արդար դատական համակարգ, ուր ընտրություններ են կեղծվում, ուր օրեցօր թանկացումների ֆոնին մարդիկ ընդամենը գոյություն են քարշ տալիս, անհնար է չհիվանդանալ: Մարդն, ի վերջո, չուգունից չէ, միսուարյունից է: Ցանկացած երկրում բնակչության առողջական վիճակը ուղիղ համեմատական է այդ երկրի տնտեսական զարգացման ցուցանիշին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ տվյալ պետությունը հաջողված առողջապահական համակարգ ունի, այլ նախևառաջ նրա համար, որ մարդը գերագույն արժեք է:

Հայաստանում երեխաների մոտ տարեկան գրանցվում է քաղցկեղի 80-90 դեպք: Այս դեպքերի 65-70 տոկոսը, ըստ մասնագետների, բուժվում է: Երեխաների մոտ քաղցկեղի ամենատարածված ձևը լեյկեմիան է: Մեծերի մոտ` թոքի և արգանդի վզիկի քաղցկեղը: Օրերս հայ ուռուցքաբանները հայտարարեցին, որ վերջին 20 տարում քաղցկեղով հիվանդացության աճ է գրանցվել Հայաստանում: Կարծում ենք, լավ կյանքից չէ այդ աճը: Սոցիալական ցանցերում շաբաթվա մեջ առնվազն մեկ-երկու հիվանդ մարդու նկար է շրջանառվում, ում անունով դրամական հաշիվ է բացվել և մարդիկ օգնություն են ակնկալում բուժման ծախսերը հոգալու համար: Նրանք ծանր համարվող տարբեր հիվանդություններով են տառապում, սակայն ամենաբարձր տոկոսը նրանց մեջ քաղցկեղով հիվանդներն են կազմում:

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ի՞նչ է արել-անում մեր պետությունը, որ քաղցկեղով հիվանդացության աճի միտումը նվազի: Հարցն իրականում օդում կախված է: Վերջերս երկրի հայտնի երկու ուռուցքաբանները ասուլիսով ներկայացրին քաղցկեղի վիճակը Հայաստանում, սակայն նրանք չխոսեցին հիվանդության դեմ իրականացվող պայքարի միջոցառումների մասին: Մի պարզ պատճառով` բժիշկները բուժման հարցերով են զբաղվում և ոչ առողջապահական քաղաքականության մշակմամբ: Պատկան մարմիների ու համապատասխան պաշտոնյաների լռությունը ավելի քան խոսուն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ