Չինաստանում 4-ամյա երեխային ծնողները թույլ են տվել պատռել հին գրքերը, իսկ նա անպետք թղթերի փոխարեն կտրատել է ծնողների կուտակած ողջ գումարը, որ գտել է նրանց մահճակալի տակ: Հետաքրքրասեր փոքրիկը պատռել է մոտ 6000 դոլար, մինչդեռ ոչինչ չկասկածող ծնողները գտնվել են հարևան սենյակում:
Ընտանիքը գումարը հավաքել էր կանխավճարով տուն գնելու համար: Բարեբախտաբար, բանկի տնօրինությունը համաձայնել է կտրտված թղթադրամները փոխարինել նորերով: