ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Թող Կապույտ Ձիու տարին ձեզ համար լինի ամենահաջողը

Թող Կապույտ Ձիու տարին ձեզ համար լինի ամենահաջողը
29.12.2013 | 15:35

2014-ը կապույտ փայտե ձիու տարի է: Թեև ինչպես չինական օրացույցն է տեղեկացնում, նա իր իրավունքների մեջ է մտնելու միայն փետրվարի 10-ից, սակայն մենք, ըստ ավանդույթի, նրան կդիմավորենք Նոր տարվա գիշերը: Որպեսզի ձին աջակցի և օգնի մեզ ողջ տարվա ընթացքում, պետք է հաճոյանալ նրան, և առաջին բանը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, ամանորյա հագուստի ճիշտ ընտրությունն է, այնուհետև՝ տան զարդարանքը, հետո` սեղանի ձևավորումը:

Գաղտնիք չէ, որ ձին շատ համեստ, ազնիվ և նրբագեղ կենդանի է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս, որքան կարելի է նրբաոճ լինել հագուստի հարցում: Ցանկալի է կրել կապույտ, կանաչ, փիրուզագույն, արծաթագույն և մանուշակագույն երանգներով հագուստներ, կարելի է նաև` սև, սակայն նախընտրելի են բրդյա գործվածքները: Կարելի է օգտագործել աքսեսուարներ, կապել գոտի: Քանի որ փայտե ձիու տարի է, ապա խորհուրդ է տրվում տունը զարդարել փայտե արձանիկներով, թեև ապակին էլ հակացուցված չէ:

Ձին չի սիրում ձևականություն և ավելորդ աղմուկ: Նրան չհոգնեցնելու, առավել ևս չնյարդայնացնելու համար պետք է նախօրոք պատրաստել տոնական սեղանը և հրավիրել հյուրերին: Խորհուրդ է տրվում նաև խուսափել աղմկոտ անծանոթ մարդկանց ընկերակցությունից:

Տոնածառի կողքին՝ ամենատեսանելի տեղում, տեղադրեք ձիու արձանիկ կամ ձին խորհրդանշող փայտից պատրաստված այլ իրեր: Տան զարդը ողջ տարվա համար կհանդիսանա փայտե կամ երկաթե պայտը:

Ամանորի սեղանը պարտադիր պետք է համեմված լինի մսեղենով և մսային կերակրատեսակներով: Քանի որ ձիերը ոչ միայն բուսակեր են, այլև մսակեր, ապա սեղանի կենտրոնական մասում պետք է դնել ջեռոցում տապակած կամ խորոված հնդկահավ կամ ճագար: Հիշե՛ք, Կապույտ Ձին կերակուրներից նախընտրում է ձուկը:

Սեղանին պարտադիր պետք է լինեն շատ մրգեր ու բանջարեղեն: Ցանկալի է, որ սեղանի կենտրոնում դրված լինի սոճենու փոքրիկ ճյուղ` որպես բարեկեցության և երկարակեցության խորհրդանիշ: Գերադասելի է փայտե սպասքը:

Նոր տարվա գիշերը պետք է հանգստանալ, հեռու վանել մռայլ մտքերը և թույլ տալ՝ սրտում մուտք գործեն միայն դրական, լուսավոր և հաճելի մտքերը: Ամանորի գիշերը չմոռանաք երազանք պահել մոտեցող ձիերի ներդաշնակ վազքի ներքո: Եթե խնդրեք կամակոր ձիուն, ապա նա անպայման կկատարի ձեր բոլոր ցանկությունները, և այս` Կապույտ Ձիու տարին կլինի ձեզ համար ամենահաջողը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ