Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Նավասարդյան խաղերի» տոնահանդեսը, որի ընթացքում հաղթող մասնակիցները կներկայանան իրենց կատարումներով և կկայանա մրցանակաբաշխության արարողություն:
Առաջին «Նավասարդյան խաղերում» ընդգրկված էին 36 անվանակարգեր, որոնք ներկայացնում էին ավանդական և արդի արվեստի, արհեստների գրեթե բոլոր ոլորտները:
Խաղերը մեկնարկել էին նոյեմբերի 4-ին «Փողային գործիքներ» անվանակարգի մրցութային առաջին փուլով: «Փողային գործիքներ», «Ժողովրդական նվագարաններ», «Էստրադային երգեցողություն», «Ժողովրդական պար», «Մնջախաղ», «Կերպարվեստ», «Ժողովրդական և դեկորատիվ կիրառական արվեստ», «Ասմունք», «Կրկեսային արվեստ», «Հագուստի դիզայն», «Ակադեմիական երգեցողություն», «Դասական պար»
անվանակարգերում ստացվել է մասնակցության 310 հայտ՝ Երևանից, ՀՀ 7 մարզերից և ԼՂՀ-ից:
«Նավասարդյան խաղերը» անցկացվել են մրցութային երկու փուլով, երկու տարիքային խմբում՝ կրտսեր և ավագ: Մասնակիցների նվազագույն տարիքը 10 տարեկանն է, առավելագույնը՝ 25: