Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

«Դարից երկար տևած» ասուլիս

«Դարից երկար տևած» ասուլիս
27.12.2013 | 22:39

Հայ գրերի կաճառում` Մատենադարանի նոր մասնաշենքում տեղի ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ամանորյա ու ամենաերկար` «ա լա Պուտին» ասուլիսը, որի մասնակցիների թիվը գրեթե ռեկորդային էր: Բավականին մեծ դահլիճը լեփ-լեցուն էր լրագրողներով. տեղեկացրին, որ ասուլիսին մասնակցում են նաև ապագա լրագրողներ ևս: Տիգրան Սարգսյանը ասուլիսների սրահ մտավ Մատենադարանի տնօրեն, բանաստեղծ Հրաչ Թամրազյանի հետ: Ողջ ասուլիսն անցավ հայոց գրերի նահապետ` Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների ֆրեսկոյի ներքո, հետաքրքիր զուգադիպությամբ, «դարից երկար տևած» ասուլիսի առաջին հարցերից մեկն էլ հենց հայոց լեզվին առնչվեց: Այդ հարցին նախորդող «Միրի» լրագրողի ռուսերեն հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը կպատասխանի հայերեն, իսկ լեզվի մասին հարցը հետևյալն էր` ինչու եք Դուք երբեմն-երբեմն խախտում լեզվի մասին ՀՀ օրենքը և խոսում ռուսերեն: Ի պատասխան վարչապետն ասաց, որ այսուհետ ավելի ուշադիր կլինի, միաժամանակ տեղեկացնրեց, որ ինքը շատ հաճախ է խոսում նաև անգլերեն, սակայն, չիգտես ինչու, այդ մասին հարց չեն տալիս. «Երևի անգլերենից վտանգ չեն զգում»: Ասուլիսի ընթացքում բաձրացվեցին բոլոր այն հարցերը, որոնք անչափ հետաքրքրում են թե՛ հանրությանը, թե՛ լրագրողական համքարությանը` աղքատությունից մինչև գազի սկանդալային պայմանագիր, կուտակային կենսաթոշակից մինչև Մաքսային միություն, օլիգոպոլիաների դեմ պայքարից մինչև Սերժ Սարգսյանի հավանական իրավահաջորդ: Ի դեպ, վերջին հարցը մի քանի տարբերակներով հնչեց, Տիգրան Սարգսյանն էլ նույնքան «տարբերակներով», մեծ վապետությամբ շրջանցեց այն, այդպես էլ կոնկերտություն չհաղորդելով իրավահաջորդի թեմային. չեն քննարկել ՀՀԿ-ում նման հարց, և վերջ: Կարևոր հարցերի թվում էր նաև իրանական գազի շուրջ ՀՀ-ում Իրանի դեսպանի արած հայտարարության մեկնաբանությունը, այն է` Իրանը Հայաստանին առաջարկում է ավելի էժան գազ, սակայն Հայաստանը «բան չի ասում» այդ մասին: Տիգրան Սարգսյանն իր հերթին ասաց, որ վերջին երեք տարիներին Իրանը կարծում էր, որ պետք է վերանայվի գազի գինը, և այն պետք է մեկ երրորդով թանկացվի. «Այլ առաջարկներ Իրանից մենք չենք ստացել, և ես կարծում եմ, որ տեղի է ունեցել ընդամենը դիվանգիտական վրիպակ»: Ինչ վերաբերում է օլիգոպոլիաների դեմ պայքարի` կառավարության երբեմնի հռչակումներին, այդ ուղղությամբ, ըստ Տիգրան Սարգսյանի, իրենք շարունակում են իրենց պայքարը` բարեփոխումների տեսքով. «Եվ երբ օլիգարխների կողմից ֆինասավորվող լրավատվամիջոցները սկսում են կառավարության վրա ուժեղ հարձակումներ գործել, մենք անմիջապես հասկանում ենք, որ ճիշտ կետի վրա ենք, և որ բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են ընթանում»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ