Դեկտեմբերի 22-ին` ժամը 09.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվում նաև ՃՈ աշխատակիցները:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Սարալանջի փողոցի Այգեստանի տներից մեկի մոտակայքում:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ կարգավորել երթևեկությունը:
Քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակիցները ճանապարհը մաքրել են ժայռաբեկորներից: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։