ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գեր երեխաների մոտ չափազանց մեծ է սթրեսի հորմոնը

Գեր երեխաների մոտ չափազանց մեծ է սթրեսի հորմոնը
20.12.2013 | 13:46

Գեր երեխաների մոտ բարձր մակարդակում է գտնվում կարտիզոլը, որը նաև կոչվում է սթրեսի հորմոն: Դա հայտնաբերել են ամերիկացի գիտնականները: Այդ մասին հոդվածը հրապարակվել է գիտական Clinical Endocrinology & Metabolism (Կլինիկական էնդոկրինոլոգիայի և նյութափոխանակություն) ամսագրում: Այսպիսի եզրակացության եկել են գիտնականները փորձարկումների արդյունքում: Մասնակցել են 20 երեխաներ, ովքեր տառապում են գիրությամբ, և ևս 20-ը` առանց ավելորդ քաշի:
Այսպիսով նրանք պարզել են, որ գեր երեխաների մոտ կարտիզոլի բարձր մակարդակը կապված է նրանց քաշի հետ, որը վկայում է այդ երեխաների չափից դուրս սթրեսի գործոնի առկայությունը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ