ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Համագործակցության նոր հեռանկարներ

Համագործակցության նոր հեռանկարներ
18.12.2013 | 15:44

CD-ի (Պաթոլոգիայի, բջջաբանության զարգացում հասարակական կազմակերպություն) լիազոր անդամ Այծեմնիկ Ասատրյանն արդեն չորրորդ տարին է, ինչ համակարգում է «Հայ–ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագիրը, որի մասին տեղեկացված են թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ 2013թ. ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրը գրանցել է PCD Հայաստանի մասնաճյուղը՝ առաջինը Կովկասում:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր PCD Հայաստանի մասնաճյուղի նախագահ Այծեմնիկ Ասատրյանի հետ քննարկեց առաջիկա համագործակցության հեռանկարները։

Այծեմնիկ Ասատրյանը ներկայացրեց, որ PCD հայաստանյան մասնաճյուղը կշարունակի ծրագրերը ուռուցքաբանության ոլորտում` խորացնելով և ընդլայնելով մինչև այժմ իրականացված ծրագիրը, որի շրջանակներում Ուռուցքաբանության ազգային կենտրոնին նվիրաբերվել են հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտությունների ավտոմատ սարքավորումներ, լաբորատոր այլ սարքեր, վերապատրաստվել են մասնագետներ, ինչի արդյունքում կենտրոնում զգալիորեն բարելավվել է ախտորոշման որակը:

CD հայաստանյան մասնաճյուղն առավել ընդլայնված գործունեություն կիրականացնի` իր ծրագրերում ընդգրկելով նաև Լոռու մարզը։

Այծեմնիկ Ասատրյանը նախարար Դումանյանին մանրամասներ ներկայացրեց 2014-2018թթ. PCD-ի կողմից Հայաստանում ուռուցքաբանության, գինեկոլոգիայի, ինչպես նաև լաբորատոր ախտորոշման ոլորտներում մասնագետների վերապատրաստման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մասին։

«Հասարակական մեր կազմակերպությունը նաև ֆրանսիական կազմակերպությունների համար որպես միջանցք կծառայի Հայաստանում ուղղակի գործունեություն ծավալելու համար»,-ասաց Ասատրյանը։

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը հավելեց, որ դեսպանությունը կաջակցի մարդասիրական այդ ծրագրերին:

Միաժամանակ կարևորվեց այդ ծրագրերի ներգրավումը նախարարության ընդհանուր քաղաքականության մեջ ։

Ողջունելով Հայաստանում PCD-ի ներկայությունն ու նախանշվող ծրագրերը` Դերենիկ Դումանյանը շեշտեց, որ նախարարությունը մշտապես սատար կկանգնի PCD-ի մարդասիրական ծրագրերի իրականացմանը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ