38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ուսանողները վերարտադրողական առողջության մասին տեղեկատվության պակաս ունեն

Ուսանողները վերարտադրողական առողջության մասին տեղեկատվության պակաս ունեն
05.12.2013 | 17:05

«Հաղարծին» երիտասարդական ՀԿ-ն նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը ՀՀ 46 բուհերում իրականացնում է «Վերարտադրողական առողջության վերաբերյալ գիտելիքի մակարդակի բարձրացում երիտասարդների շրջանում» ծրագիրը: Նպատակն է 18-29 տարեկան երիտասարդների շրջանում բարելավել ՀՀ-ում վերարտադրողական առողջությունը՝ բարձրացնելով այս ոլորտի վերաբերյալ երիտասարդների գիտելիքների մակարդակը:

Ծրագրի շրջանակներում անցկացվում են խորհրդակցություններ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգների, սեքսոպաթոլոգի հետ, բուհերում վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկատվությամբ թռուցիկներ են բաժանվում, պաստառեր փակցվում: Համապատասխան մասնագետները պատասխանում են նամակներով, SMS հաղորդագրություններով ուսանողների հղած հարցերին: Ծրագրի կամավորներն այցելում են նաև ժամանցի վայրեր, վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկատվությամբ անձեռոցիկների տուփեր և «տեղեկատվական մենյուներ» բաժանում:

Ծագրի համակարգող Լուսինե Արեստակեսյանը նշեց, որ բուհերում ուսանողները հիմնականում հետաքրքրված են ծրագրով. «Հետաքրքրվածությունը մեծ էր հատկապես այն բուհերում, որոնք չունեին բժշկական ուղղվածություն, և այդտեղ ուսանողները բժշկական թեմաներին վերաբերող գիտելիքներ չէին ստանում: Նրանք նույնիսկ մեզ խնդրեցին, որ եթե հնարավոր է, առողջապահական թեմաներին վերաբերող սեմինարներ անցկացնենք իրենց բուհում: Ուսանողներ կային, որ ուզում էին թռուցիկներն ավել մեծ թվով վերցնել, որպեսզի բաժանեին նաև իրենց ընկերներին ու բարեկամներին: Ուստի թռուցիկների մի մասը հանձնեցինք բուհի բուֆետ և աշխատողին խնդրեցինք, որ ամեն մեկին, երբ ինչ-որ բան վաճառեն, այդ թռուցիկը տան»:

Լուսինե Արեստակեսյանը շեշտեց, որ ծրագրի իրականացումն ունի հրատապություն` նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսանողների հղած հարցերից պարզ է դառնում, որ նրանք վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկատվության մեծ պակաս ունեն:

Նշենք նաև, որ «Վերարտադրողական առողջության վերաբերյալ գիտելիքի մակարդակի բարձրացում երիտասարդների շրջանում» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 3383

Մեկնաբանություններ