Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել` ՈՒկրաինայի իշխանություններից պահանջելով ստորագրել Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի Ասոցացման համաձայնագիրը: Նախկին վարչապետի այս բովանդակությամբ նամակն ընթերցել է վերջինիս վստահված անձը` իրավապաշտպան Սերգեյ Վլասենկոն:
«Ես անորոշ ժամանակով հացադուլ եմ հայտարարում և պահանջում, որպեսզի ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրի ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը, որը հանդիսանալու է ազատ առևտրի գոտի Եվրամիության հետ»,-երեկ կայացած հանրահավաքում, Կիևի Եվրոպական հրապարակում ելույթ ունենալով եվրաինտեգրմանը կողմնակից ուկրաինացիների առջև, Տիմոշենկոյի նամակն ընթերցել է Վլասենկոն:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ