ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պայքար ծխելու դեմ, պայքար գիտելիքի միջոցով

Պայքար ծխելու դեմ, պայքար գիտելիքի միջոցով
22.11.2013 | 17:13

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացնում է հակածխախոտային քարոզարշավ` ինտելեկտուալ հեռուստախաղի միջոցով: Ծրագրին աջակցում է «Քյավառ» հեռուստաընկերությունը։

«Մի՛ ծխիր» ինտելեկտուալ խաղին մասնակցում են Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջանների` Գավառի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու և Ճամբարակի երիտասարդներից ձևավորված 8 խմբեր: Նրանց օգնությամբ չորս շաբաթ «Գեղամա»-ի երթերով կբացահայտվեն ծխախոտի վնասակար հետևանքները:

«Մի՛ ծխիր» ինտելեկտուալ խաղի ժամանակ հնչում են հարցեր, որոնք բացառապես վերաբերում են ծխախոտի պատմությանը, առողջությանը հասցրած վնասին, «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքին:

Ակնկալվում է, որ խաղի օգնությամբ կբարձրանա Գեղարքունիքի մարզի բնակչության իրազեկության աստիճանը, կնվազի ծխախոտի պահանջարկը, կմեծանա երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը, կստեղծվեն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան միջավայրեր:

Ինչպես նշում է «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը, այս ծրագրում ներգրավված երիտասարդներն իրենց ինտելեկտով օրինակ են ծառայում հեռուստադիտողների և հատկապես իրենց հասակակիցների շրջանում: Ըստ ծրագրի աշխատակազմի` իրենք փորձում են լուծել երկու կարևոր խնդիր` կոտրել շատ երիտասարդների մեջ ձևավորված այն կարծրատիպը, թե այսօր կրթված և գրագետ հասարակություն ունենալն անհրաժեշտություն չէ, և նվազեցնել ծխախոտ օգտագործողների թիվը հատկապես երիտասարդների շրջանում: Ծրագիրը կավարտվի դեկտեմեբերի 8-ին:

Դիտվել է՝ 1967

Մեկնաբանություններ