«Հետաձգել կուտակային կենսաթոշակային ներդրումը, ո՛չ նոր համակարգին, ամո՛թ կառավարությանը, մեր հաշվին գումարներ է աշխատում». նման արտահայտություններն անթիվ էին, ինչպես նաև աննախադեպ էր բողոքողների քանակը։ Մոտ 300 մարդ պաշարել էին կառավարության շենքը և ուզում էին, ո՛չ պահանջում էին՝ լսել իրենց։ Նրանց ձայնը լսվեց, բայց արձագանքը մխիթարական չէր: Կառավարության ոչ մի անդամ նիստից հետո շքամուտքից դուրս չեկավ: Նրանք կարծես անէացել էին՝ նախապես իրենց գլխի գալիքը իմանալով:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ