Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ցանկացած մերձեցման դեպքում մենք տանուլ ենք տալու»

«Ցանկացած մերձեցման դեպքում մենք տանուլ ենք տալու»
21.11.2013 | 17:08

Պատասխանելով հարցին, թե Հայաստանի հնարավոր անդամակցությունը ՄՄ-ին կարո՞ղ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ինչ-որ փոփոխություն մտցնել, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ այդ հնարավոր գործընթացները երբեք էլ չեն դադարել։
«Երկու գործընթացներն էլ՝ թե՛ ՄՄ-ին անդամակցելու, թե՛ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, երկարատև են: Ինչ վերաբերում է ՄՄ-ին, ինձ համար այդպես էլ գաղտնիք է մնում, թե ինչպես է իրականացվելու այդ իրականում տնտեսական բնույթ կրող պայմանագիրը ոչ միայն այն պայմաններում, որ նրա համար չկա սահման, այլև այն պայմաններում, որ մենք գործընթացներ իրապես սկսել ենք թե՛ Եվրամիության, թե՛ եվրոպական տարբեր երկրների հետ առանձին-առանձին»,-ասաց իրավապաշտպանը:
Իսկ թե ինքն անձամբ ո՞ր տարբերակին է կողմ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, թե՞ Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ավելի կողմ է Հայաստանի` ինքնուրույն պետություն դառնալուն և ինքնուրույն քաղաքականություն ունենալուն: «Ցանկացած մերձեցման դեպքում մենք տանուլ ենք տալու, եթե չմշակենք մեր ինքնուրույն քաղաքական գիծը, շահերը, մեր պայմանները, հստակեցնենք փոխհարաբերությունները»,-համոզված է նա: Եվ ընդհանրապես, ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ քաղաքականության մեջ ոչ միայն կարևոր է, թե ինչ ես անում, այլև` թե ինչպե՞ս, ե՞րբ և ո՞վ է անում: Այստեղ էական է, թե այդ անողը ունի՞ ժողովրդի վստահությունը, որը պահանջվում է այդ դեպքերում: Վստահության գործոնը ամենակարևորն է»,-նշեց բանախոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ