Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նոյեմբերի 22-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ։
Աշխատանքային տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար։ Տոնավաճառին մասնակցելու և իրենց մոտ առկա թափուր աշխատատեղերն են ներկայացնելու մի շարք կազմակերպություններ։
Կազմակերպությունների կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: