«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Երեխային առողջ սննդի կարելի է սովորեցնել մինչև նրա ծնվելը

Երեխային առողջ սննդի կարելի է սովորեցնել մինչև  նրա ծնվելը
20.11.2013 | 11:26

Դեռ արգանդում երեխաները կարող են սիրել մրգեր և բանջարեղեն, եթե, իհարկե, այդ մթերքը ընդգրկվում է հղի կնոջ դիետայի մեջ: Պարզվում է, համի զգացողությունը երեխայի մոտ ձևավորվում է մինչև նրա ծնունդը:

Ֆիլադելֆիայում գտնվող Monell կենտրոնի հետազոտողները պարզել են, որ երեխաներն ավելի հաճույքով են ընդունում այն սննդամթերքը, որով իրենց մայրիկները սնվել են հղիության ընթացքում: Եվ եթե երեխայի սպասող կինը չարաշահել է շոկոլադը, կծու, թթու կամ ապխտած կերակուրները, ապա նրա երեխան ժամանակի ընթացքում դառնում է դրանց «երկրպագուն»: Բայց եթե ապագա մայրը պարբերաբար օգտագործում է մրգեր, բանջարեղեն և այլ առողջարար մթերքներ, ապա մեծ է հնարավորությունը, որ մի քանի տարի անց երեխան ևս ճիշտ կսնվի:

Դիտարկումների ընթացքում գիտնականները նկատել են, որ եթե հղի կանայք ակտիվորեն խմում են գազարի հյութ, նրանց երեխաները կրկնակի հաճախ են օգտագործում գազարային շիլաներ:

Հետազոտության հեղինակ Ջուլի Մեննելլան ընդգծում է, որ երեխաները «կենսաբանորեն տրամադրված են» այս կամ այն կերակրի հանդեպ. Ոմանք մեծ հակվածություն ունեն դեպի կծու, աղի և թթու մթերքը, իսկ ոմաց էլ ձգում է քաղցրը: Ըստ Մեննելլայի, ապագա մայրերը պետք է հղիության սկզբնական շրջանում միրգ և բանջարեղեն շատ օգտագործեն, որպեսզի նույն այդ համային նախապատվությունները զարգանան նաև երեխաների մոտ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ