«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի

Հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի
16.11.2013 | 12:06

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բերն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մտադրությունը՝ հանդիպում անցկացնելու և հակամարտության լուծմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու համար»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ողջունում է համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունն ու գնահատում են նրանց աշխատանքը հակամարտության կողմերի հետ։ «Հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի»,-ասել է Բերը։

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ