Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12.00, «Դինամո» մարզահամալիրում (Վարդանանց 69) ուժերը կչափեն երիտասարդ քաղաքական, պետական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերը։ Ֆուտբոլային հանդիպումը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։
Քաղաքական, պետական գործիչների թիմում կխաղան Մհեր Ղազարյանը (ԿԳՆ աշխատակազմի ղեկավար), Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Արթուր Օսիկյանը (ոստիկանության պետի տեղակալ), Հովհաննես Սահակյանը (ԱԺ պատգամավոր), Արծվիկ Մինասյանը (ԱԺ պատգամավոր), Արմեն Բաբայանը (ԱԺ պատգամավոր), Արթուր Գևորգյանը (ԱԺ պատգամավոր), Սամվել Ֆարմանյանը (ԱԺ պատգամավոր), Շիրակ Թորոսյանը (ԱԺ պատգամավոր), Կորյուն Նահապետյանը (ԱԺ պատգամավոր)։
Ուսանող-երիտասարդների ֆուտբոլային թիմում կխաղան Կարեն Ավագյանը (ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ), Սևակ Խաչատրյանը (ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ), Րաֆֆի Քարամյանը (ԵՊՀ ՈՒԽ նախագահ), Լևոն Այվազյանը (կոնսերվատորիայի ՈՒԽ նախագահ), Գոռ Վարդանյանը (ՀՊՃՀ ՈՒԽ նախագահ), Հովհաննես Գաբրիելյանը (Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ), Կարեն Ակոպյանը (ԵՊԲՀ ՈՒԽ նախագահ), Ներսիկ Մարգարյանը (ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ), Արամ Մելիքյանը (կոնսերվատորիայի ռեկտորի օգնական), Հովիկ Գրիգորյանը (ՀՖՖ երկրպագուների հետ տարվող աշխատանքի բաժնի պետ), Հայկ Ղևոնդյանը (ՀԱԱՀ ՈՒԽ նախագահ), Վարդգես Բարսեղյանը (ԵԿԹՊԻ), Էդգար Ավետիսյանը (ԵԳՊԱ ՈՒԽ նախագահ)։