Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ֆիլիպիններում արտակարգ իրավիճակ է. թայֆունը շարժվում է դեպի Վիետնամ

Ֆիլիպիններում արտակարգ իրավիճակ է. թայֆունը շարժվում է դեպի Վիետնամ
12.11.2013 | 12:34

Ֆիլիպիններում թայֆունի (արևադարձային փոթորիկ) զոհերի թիվը հասել է 1776-ի: Երկրի նախագահ Բենինգո Ակինոն հայտարարել է արտակարգ իրավիճակ` ազգային աղետի դրություն սահմանելու մասին: Նրա խոսքով, շատ դժվար է գնահատել աղետի իրական չափերը, քանի որ կան միայն թերի տվյալներ:

«Աղետի գոտում դեռ չեն վերականգնվել կապն ու էլեկտրականությունը, իսկ ճանապարհները արգելափակել են ընկած ծառերն ու էլեկտրասյուները: Վնասի չափը չի կարող ստույգ նշել նույնիսկ կառավարությունը»,- տեղեկացնում է արտակարգ իրավիճակների գործակալությունը:
«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, և մենք ակնկալում ենք գտնել ինչպես շատ զոհվածների, այնպես էլ վիրավորների»,- հայտարարել է Ֆիլիպինների ՆԳՆ ղեկավար Մարտի Ռոջասը, ով ժամանել է աղետի վայր: Նրա խոսքով, բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ապրելու համար` կապ, ճանապարհ, էներգիա, ջրագիծ, չեն գործում: Չեն կարողանում աշխատել նաև ԶԼՄ-ները և անհնար է նույնիսկ ստույգ տեղեկատվություն հաղորդել մարդկանց:
Թայֆունը շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արևմուտք և այժմ գտնվում է Վիետնամի տարածքում:
Թեև հիմնական ուշադրությունը այժմ կենտրոնացած է այդ շրջաններում, որտեղ քամու արագությունը հասել է առավելագույն ուժի, սակայն արդեն հայտնի է, որ տուրիստական Պալավան կղզին կորցրեց է իր տեսարժան վայրի կարևոր նշանակության հսկա խաչը, որը կանգնած էր ծովի մակարդակից 200 մետր բարձրության վրա գտնվող լեռան վրա:
Ինչպես նախորդ հրապարակումներում արդեն նշել ենք, թայֆունի մոտենալու ժամանակ Ֆիլիպիններում տարհանվել էր ավելի քան մեկ միլիոն մարդ, երեսունյոթ մարզերից մոտ 14 միլիոն մարդու էլ նախազգուշացում էր տրվել մոտալուտ աղետի մասին:
Ըստ օդերևութաբանական ծառայության, «Հայան»-ը Խաղաղ օվկիանոսում ձևավորված 30-րդ թայֆունն է ընթացիկ տարում: Նրա էպիկենտրոնում քամու արագությունը կազմել է վայրկյանում 75 մետր (ժամում 275 կմ):
Հիշեցնենք, նոյեմբերի 10-ի գիշերը սկիզբ առած արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում, ըստ որոշ ԶԼՄ-ների, խլել է ավելի քան 10 հազար մարդու կյանք: Տեղի իշխանությունները նշում են, որ այն նահանգում, որտեղով անցել է Թայֆունը, քանդվել է շենքերի ու շինությունների մոտ 80 տոկոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ