«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«Մեր բժշկական ծառայությունների գները հավասար են միջին շուկայական գներին»

«Մեր բժշկական ծառայությունների գները  հավասար են միջին շուկայական գներին»
08.11.2013 | 11:31

Նախկին պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը վերանորոգումից և արդիականացումից հետո վերջերս վերաբացվել է և վերանվանվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այն Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 2000 թ. մասնավորեցվել, ապա մեկ տարի հետո նվիրաբերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Հայ եկեղեցու հովանու ներքո գործող այս բժշկական հաստատությունը վերակառուցվել է բարերարներ «Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի՝ բուժական գծով փոխտնօրեն ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԻ հետ զրուցում ենք բուժկենտրոնի ծառայությունների շուրջ:


-Ի՞նչ բուժական ծառայություններ են մատուցվում բուժկենտրոնում:
-«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը վիրաբուժական թեքումով մասնագիտացած բուժհաստատություն է, ուստի այստեղ մատուցվում են բոլոր վիրաբուժական ծառայությունները. ընդհանուր վիրաբուժություն, լապարասկոպիկ վիրաբուժություն, ուրոլոգիա, հեռահար քարափշրում, լազերային վիրահատություններ, ինչը միակն է և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում, նախկին պրոկտոլոգիայի ինստիտուտից մնացած հաստ աղիքի հիվանդությունների հետ կապված բոլոր տեսակի վիրահատությունները՝ սկսած թութքից, վերջացրած հաստ աղիքի նորագոյացությունների հետ կապված խնդիրներով: ՈՒնենք տրավմատոլոգիայի, օրթոպեդիայի, գինեկոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքներ: Մի խոսքով, բժշկական ծառայությունների ամբողջ համալիրը:
-Պարոն Ավագյան, ՀՀ մյուս բուժհաստատությունների հետ «Իզմիրլյան» կենտրոնի գները համադրելի՞ են: Եվ ի՞նչ սոցիալական ծրագրեր ունեք:
-Բնականաբար, մենք ուսումնասիրում ենք բժշկական շուկան, և մեր բժշկական ծառայությունների գները հավասար են միջին շուկայական գներին: Նույնիսկ ավելի մատչելի են: Մենք ունենք նաև պետպատվեր, որտեղ իրականացնում ենք բնակչության սոցիալապես անապահով խավերի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի հաշմանդամների, նպաստառուների բուժսպասարկումը պետպատվերի շրջանակներում:
-Դուք նշեցիք, որ գները ձեզ մոտ շուկայականից ցածր են: Ինչի՞ շնորհիվ է դա:
-Նախ՝ հիվանդների դեղորայքային սպասարկումն ամբողջությամբ բուժկենտրոնի հաշվին է: Դեղորայքի ձեռքբերման համար անցկացնում ենք մրցույթներ, և այն ձեռք ենք բերում հիմնական ներկրողներից: Դեղորայքը մենք հիվանդի վրա հաշվարկում ենք մեր գնած գնով, որևէ լումա չի ավելանում, ինչը հիվանդի համար ավելի մատչելի է: Դրա շնորհիվ մենք կարողանում ենք ճկուն քաղաքականություն վարել:
-Բուժհաստատություններում տարածված է, մեղմ ասած, «շնորհակալություն» հայտնելու վատ սովորությունը: Ձեզ մոտ այդ վատ ավանդույթը գործո՞ւմ է:
-Մենք որդեգրել ենք բաց ֆինանսական քաղաքականություն, այլ կերպ ասած՝ «սպիտակ կասսայի» քաղաքականությունը: Այսինքն՝ այդ շնորհակալությունը մեզ մոտ ընդհանրապես կիրառելի չէ: Բժիշկները ստանում են բավականին բարձր աշխատավարձ՝ ի տարբերություն այլ բուժհաստատությունների: Բոլոր բժիշկներն աշխատում են գործարքային սկզբունքով և գիտեն իրենց կատարած աշխատանքի և ստացած գումարի չափը: Նույնը վերաբերում է նաև միջին բուժանձնակազմին: Այնպես որ՝ նրանք որևէ ակնկալիք չունեն: Մարդկային շնորհակալությունը բառերով՝ հոգատար վերաբերմունքի, լավ աշխատանքի համար սիրով կլսենք: Շաբաթ օրերին մենք իրականացնում ենք նաև բաց դռների օր: Բնակչության սոցիալապես անապահով խավերին տրամադրում ենք անվճար խորհրդատվություն, կատարում ենք հետազոտություններ, եղել ենք հանրապետության տարբեր մարզերում, որտեղ նույնպես անցկացրել ենք բաց դռների օր:
-Դուք նշեցիք, որ իրականացնում եք վիրահատություններ, որոնք տարածաշրջանում եզակի են: Արտասահմանից բուժվողներ ունե՞ք, մեր բժիշկներին վստահո՞ւմ են:
-Կան, իհարկե: Եվ աստիճանաբար նրանց թիվն ավելանում է: Վստահում են Հայաստանի բժշկությանը, «Իզմիրլյան» բուժկենտրոնի մասնագետներին: Մեր մասնագետները բավականին որակյալ են, բանիմաց, մասնակցում են համաշխարհային սիմպոզիումներին և իրենց զեկույցներում ներկայացնում են թե՛ կենտրոնը, թե՛ հանրապետությունը:
-Դուք իրականացնում եք հիվանդների բուժումը նաև վարկավորման միջոցով: Նոր մշակո՞ւյթ եք ձևավորում բուժսպասարկման ոլորտում:
-Նոր ավանդույթ է ձևավորվում բժշկության մեջ: Մենք համարվում ենք բժշկական ասպարեզի առաջատարներից մեկը և, հաշվի առնելով հիվանդների սոցիալական վիճակը, առաջարկել ենք վարկավորման ծրագիր: Դա իրականացնում ենք «Կոնվերս բանկի» հետ համատեղ: Հիվանդին տրամադրվում է վարկը, իսկ վարկի տոկոսները վճարում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: Այսինքն՝ հիվանդը վճարում է միայն վարկի մայր գումարը: Այդպիսով մենք թեթևացնում ենք նրանց ֆինանսական բեռը, որպեսզի բնակչությանը տեսնենք առողջ ու երջանիկ:


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 6380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ