«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Վարժությունները հղիության ընթացքում ամրապնդում են երեխայի արյան անոթները

Վարժությունները հղիության ընթացքում ամրապնդում են երեխայի արյան անոթները
03.11.2013 | 13:28

Չափավոր ֆիզիկական գործունեությունը օգտակար է ոչ միայն հղի կնոջ, այլև նրա ապագա երեխայի սրտանոթային համակարգի համար: Իսկ թե ինչպիսին կլինի նրա հետագա առողջությունը ծնվելուց հետո, կախված է նրանից, թե ինչպիսին կլինի աճման շրջանում երեխայի կենսակերպը: Այս համոզմունքին են հանգել ԱՄՆ-ի և Գերմանիայի գիտնականները` համատեղ անցկացված ուսումնասիրություն արդյունքում:

Փորձարկումները կատարվել են խոզերի վրա: Քանի որ այդ կենդանիների ֆիզիկական ակտիվությունը նման է տղամարդկանց ֆիզիկական ակտիվությանը, այդ իսկ պատճառով նրանք հեշտությամբ են վարժվել փորձարկմանը: Գիտնականների խոսքով, եթե փորձարկման գործընթացին մասնակցեին մարդիկ, ապա, ամենայն հավանականությամբ, այն կերկարաձգվեր, բացի այդ` կարող էր հանգեցնել էթիկական խնդիրների:

ՈՒսումնասիրության հեղինակները նշում են` «Կենդանիների մեջ, կրծողների դասում, խոզը համարվում է լավագույն մոդելը սրտանոթային գործառույթի ուսումնասիրության համար»: Հղի խոզերը բաժանվել են երկու խմբի. առաջինները ոչնչով չեն զբաղվել, իսկ երկրորդները հինգ օր շարունակ վազել են 20-45 րոպե: Այնուհետև գիտնականները չափել են ծնված խոզուկների արյան անոթների գործունեությունը:

Պարզվել է, որ վարժված խոզերի սերունդն ունի ավելի առողջ անոթներ, ինչը թույլ չի տալիս նրանց հաճախակի հիվանդանալ սիրտ-անոթային հիվանդություններով, քան փորձարկման չենթարկվածները:

Փորձագետները նշում են, որ, հետագա ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է մշակել հղի կանանց համար օգտակար առաջարկներ: Առողջապահական համակարգը ներկայումս խորհուրդ է տալիս ապագա մայրերին իրենց և երեխայի առողջության համար շաբաթը երեք-չորս անգամ 30 րոպե զբաղվել սպորտային վարժություններով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ