Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ռայմոնդ Պաուլսի երևանյան համերգը

Ռայմոնդ Պաուլսի երևանյան համերգը
11.10.2013 | 14:52

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լատվիացի երգահան, դաշնակահար Ռայմոնդ Պաուլսին հրավիրել է աշնանը մասնակցելու «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին: Հայտնի երգահանը սիրով ընդունել է Տարոն Մարգարյանի հրավերն ու խոստացել անպայման այցելել Երևան և երևանցիների հետ միասին տոնել քաղաքի օրը:

Ռայմոնդ Պաուլսի երևանյան համերգը տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2795»-ի տոնակատարությունների շրջանակում հոկտեմբերի 13-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Հնչելու են Պաուլսի հին ու նոր ստեղծագործությունները, հավանաբար նաև հայկական երաժշտություն:

Համերգի կազմակերպիչն է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվո հյուպատոսությունը:
Տոմսերի արժեքը 15000-40000 դրամ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ