Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Իսկ դուք ասում եք՝ 70 մլն եվրո...

Իսկ դուք ասում եք՝ 70 մլն եվրո...
02.10.2013 | 17:05

Լրատվական կայքերն ու սոցցանցերը թնդում են հերթական «սկանդալից»: ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հարց է ուղղել Սերժ Սարգսյանին. «Լուրեր կան, որ Դուք եվրոպական կազինոներում 70 միլիոն եվրո եք տանուլ տվել»: Եվ ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը հաստատե՞լ է այդ լուրերը ԵԽԽՎ պատվիրակների ներկայությամբ:

«Դա Ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես Եվրոպայում որևէ կազինոյում չեմ խաղացել և հնարավորություն էլ չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի: Եթե հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի Ձեր մեջ այդքան չարություն չկուտակվեր»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը (ի դեպ, հայրենի լրատվամիջոցները Սերժ Սարգսյանի պատասխանի այս հատվածը յուրովի են «խմբագրել»): Թե ինչու է Զարուհի Փոստանջյանը նախընտրում ԵԽԽՎ-ում բարձրաձայնել այդ ամենի մասին, դժվար չէ ենթադրել: Այդ լուրն այսօր տեղ կգտնի ԶԼՄ-ների՝ ամենաընթերցվող նորությունների շարքում:
Դե իսկ, եվրոպացիներն էլ քուն ու դադար չունեն և տարիներ շարունակ մտածում են, թե ինչպես ազատեն մեր ժողովրդին իր կոռումպացված ղեկավարներից: Այն նույն եվրոպացիները, որոնք ամեն մի համապետական ընտրությունից հետո աչք են փակում ակնառու ընտրակեղծիքների վրա և այն գնահատում որպես «մեկ քայլ առաջ»: Ցանկացած ոք, ով գործի բերումով առնչվել է եվրոպացի տարբեր աստիճանների պաշտոնյաների հետ, շատ լավ պատկերացնում է, թե ինչպես են նրանք հարկ եղած դեպքում դիվանագիտորեն խուսանավում հարցերին ուղիղ պատասխանելուց: Այլ երկրների ներքին գործերին նրանք ուղղակիորեն չեն միջամտում: Նրանք քանիցս առիթ են ունեցել հայտարարելու, որ իրավասու չեն Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկրում ռեժիմներ փոխելու:
ՈՒրեմն ի՞նչ իմաստ ունի ԵԽԽՎ-ում ընձեռված թանկագին հնարավորությունը վատնել կազինոներում Սերժ Սարգսյանի տանուլ տված գումարների մասին լուրերի իսկությունը ճշտելու վրա: Եվ սա այն դեպքում, երբ քո իսկ երկրում կա հազար ու մի խնդիր, ամեն օր բազմաթիվ մարդկանց իրավունքներ են խախտվում, հարյուրավոր մարդիկ տարիներով չեն կարողանում հասնել արդարության ու օրինականության՝ ամեն օր բախվելով դատական անարդարացի վճիռների: Ա՞յս հարցերին է, որ դժվար է պատասխանելը, դժվարանում է արդարացումներ գտնելն ու խուսանավելը, իսկ կազինոներին վերաբերող լուրերը, որպես կանոն, հետևանք չեն ունենում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ