Սոս Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից, Համազգային թատրոնում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 29-ին ժամը 12:00-14:00-ն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում:
Մշակութային ու հասարակական անվանի գործիչ ՀՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանը կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին, կյանքի 84-րդ տարում: