Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով պետք է ստեղծվի, որը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը: Հանձնաժողովի կազմում լինելու են նաև գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը և այլք:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ