Այսօր, Անկախության օրվա կապակցությամբ հանրապետության զորամասերում կանցկացվեն միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, մշակույթային գործիչներ, ազատամարտիկներ, լավագույն զինվորների ծնողներ: Այս օրը նախարարությունը պարգևատրումներ կանի ԶՈՒ ծառայող լավագույն սպաներին: