Այսօր՝ ժամը 19.00, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը Մաշտոցի պուրակում հրավիրում է քաղաքացիական նախաձեռնությունների ու մտահոգ քաղաքացիների խորհրդակցություն` Փակ շուկայի և երկրում առկա այլ պրոբլեմներին ավելի արդյունավետ լուծումներ տալու նպատակով ուժերը համախմբելու և միասնաբար գործելու հարցով: