Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Եկեղեցով դեպի Մաքսային միություն

Եկեղեցով դեպի Մաքսային միություն
17.09.2013 | 17:33

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և վանական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել Սերժ Սարգսյանը: Ասվում է, որ այն Հայաստանից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ շինությունն է և ներառում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, թեմի առաջնորդի նստավայրը, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, կրթամշակութային համալիրը, թանգարանը, 200 մեքենաների համար նախատեսված կայանատեղին: Թեև այս` բավականին մեծ համալիրի կառուցման աշխատանքներն սկսվել են դեռևս 2006-ին, խորհրդանշական է, որ այն բացվում է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու նախաշեմին:

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց ՄՄ-ին Հայաստանի միանալու պատրաստակամության մասին, որին էլ հետևեց եվրոպացիների կոշտ արձագանքը, թե Հայաստանը այլևս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հնարավորություն չունի: Ինչ կտա Հայաստանին Մաքսային միությունը և որքանով հայ-ռուսական հարաբերություններին կօգնի նոր եկեղեցական համալիրի իրողությունը Մոսկվայում: Սա, թերևս, ժամանակի հարց է, սակայն գոնե առաջինի մասով կարող ենք ենթադրություններ անել հավանականության դաշտում: Ղազախական կայքերը գրում են ղազախ գործարարների պրոբլեմների մասին: Ըստ հաղորդումների՝ նրանք չեն կարողանում իրացնել իրենց ապրանքները ԱՊՀ ազատ առևտրի գոտում, չնայած ղազախական շուկան լցված է ռուսական և բելառուսական ապրանքներով: ԱՊՀ «Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի վավերացման մասին» դաշնային օրենքը 2012-ի ապրիլին ստորագրել է ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Սույն օրենքով ԱՊՀ տարածքում ազատ առևտրի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ էին ապահովվելու, սակայն ինչպես երևում է` «անհրաժեշտ պայմաններ» ասվածի հետ հավասարության սկզբունքը առնչություններ չունի: Մնում է ենթադրել, թե ինչ ճակատագիր կունենա Մաքսային միությունը, կամ ավելի ճիշտ՝ ՄՄ ապագա անդամ երկրները ինչ ճակատագիր կունենան սույն միության մեջ, եթե մեկուկես տարվա ընթացքում ԱՊՀ ազատ առևտրի գոտում, որի կնքահայրը նույնպես Ռուսաստանն է, դեռևս չլուծված հարցեր կան:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ