ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ծխախոտից հրաժարվելը հանգեցնում է քաշի ավելացման

Ծխախոտից հրաժարվելը հանգեցնում է քաշի ավելացման
17.09.2013 | 14:19

Այն մարդիկ, ովքեր թողնում են ծխելը, նրանց ստամոքսում առաջանում են մանրէներ, որոնք նպաստում են գիրանալուն: Շվեյցարացի գիտնականները ցանկացել են հասկանալ, թե ինչու է ծխախոտից հրաժարվելը հանգեցնում քաշի ավելացման: Ծխախոտից հրաժարված մոտ 80 տոկոս հետազոտվող շատ կարճ ժամանակում ավելացրել է քաշը 7 կիլոգրամով: Գիտնականները կարծում են, որ գիրությանը նպաստում է աղիքային միկրոֆլորան, ինչը ծխախոտը թողնելու դեպքում սկսում է տատանվել: Այս փորձարկումը կատարվել է 20 կամավորների շրջանում, որից հինգը ծխել է, հինգը` ոչ, իսկ տասը` հրաժարվել է: Նրանից վերցվել է արյան անալիզ և պարզվել է, որ հրաժարվածների աղիքային բակտերիաները ակտիվացել են, փոխվել է նրանց միկրոֆլորան և ոչ դեպի լավը: Հենց այդ բակտերիաներն էլ ստեղծում են գիրանալու պայմաններ:
Ի դեպ, փորձաշրջանի ընթացքում, որը ձգվել է մոտ երեք շաբաթ, նախկին ծխողների քաշը ավելացել է 2-3 կգ-ով, թեպետ նրանց դիետան չի փոխվել: «Ակնհայտ է, որ նոր մանրէները նպաստում են, որ սննդում եղած էներգիան ավելի արդյունավետ գործի»,-ասել է Ցյուրիխի համալսարանի գիտնականներից մեկը:
Կոնկրետ ինչպիսի նյութեր է պարունակում ծխախոտի ծուխը, դեռևս ճշտված չէ, բայց այն, որ դա արգելակում է բակտերիաների աճը, ինչն էլ հանգեցնում է գիրանալուն, փաստ է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ