Հայաստանի ոստիկանությունը հերքում է մամուլում տարածված լուրը, թե ոստիկանության ծառայողներն ուղեկցում են ավտոբուսները՝ ուղեվարձի վճարումներն ապահովելու համար։ «Ոստիկանության նպատակը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, անկախ նրանից` ուղևոր են, թե ուղևորափոխադրող», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։