Ակտիվիստ երիտասարդներն այսօր՝ ժամը 12.30-ի սահմաններում, 50 դրամանոց տորթ էին տարել Երևանի քաղաքապետարան։ Ոստիկանությունը, սակայն, չէր թույլատրում երիտասարդներին մոտենալ քաղաքապետարանի մուտքին։ Չէին պատասխանում նաև քաղաքապետարանի հեռախոսահամարները։
Օգնության հասավ Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանին, ով խոստացավ երիտասարդներին տորթը փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։