ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խնձորը երիտասարդացնում է սիրտը`առնվազն 17 տարով

Խնձորը երիտասարդացնում է սիրտը`առնվազն 17 տարով
24.07.2013 | 11:57

Խնձորը պաշտպանում է ինֆարկտից, կանխում քաղցկեղը և դանդաղեցնում ծերացման գործընթացը:
Մեկ շաբաթում հինգ հատ խնձոր ուտելը բուժում է 100 հիվանդություն:
Նորվիչ քաղաքի սննդի հետազոտական ինստիտուտի փորձագետները ուսումնասիրություն են իրականացրել,ապացուցելով, որ իրենց կյանքի ընթացքում կանոնավոր կերպով խնձոր և խնձորի հյութ օգտագործող մարդիկ, ֆիզիոլոգիապես ավելի առողջ են և նրանց սիրտն ավելի առողջ է:
Այս մարդկանց սրտանոթային համակարգն առնվազն տասնյոթ տարով ավելի երիտասարդ է, քան նրանց, ովքեր հակված չեն ուտել խնձոր:
Հետազոտողները պարզել են, որ նման էֆեկտի պատճառը էպիկտեխինն է: Այս տեսակի պոլիֆենոլը հայտնի է այնպիսի հնարավորություններով`ինչպիսիք են արյան շրջանառությունը բարելավելը և իմմունիտետը բարձրացնելը:
Խնձորն ու խնձորի հյութը հարուստ են հենց էպիկտեխինով:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ