Այսօր մայրաքաղաքի կենտրոնի յուրաքանչյուր խաչմերուկում կարելի է հանդիպել տրասպորտի թանկացումից բողոքող քաղաքացիների փոքր ակցիաների: Ակտիվիստները շարունակում են պայքարը նաև քաղաքապետարանի դիմաց, սակայն այստեղ ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ շենքի մուտքին` պատճառաբանելով, թե խոչընդոտում են քաղաքային իշխանությունների բնականոն աշխատանքը:
Ի դեպ, արդեն երեք ակտիվիստի ոստիկանությունը բերման է ենթարկել` հասարակկան կարգը իբր խախտելու համար: Քաղաքապետարանի մոտ ակցիա են արել նաև լրագրողները` պահանջելով Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը, ով անպարկեշտ ձևով է խոսել լրագրողի հետ:
«Չենք վճարելու 150 դրամ» ակցիային միացած հայտնի մարդիկ էլ շարունակում են իրենց մեքենաներով տեղսափոխել քաղաքացիներին:
Հավելենք նաև, որ Երևանի ավագանու ԲՀԿ-ի և «ժառանգության» անդամները պատրաստվում են արտահերթ նիստ գումարելու համար ստորագրություններ հավաքել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ