Հուլիսի 15ը Մոսկվայում և Մեձմոսկովյան շրջանում հայտարարվել է սգո օր: Ավելի վաղ նման համաձայնության են եկել Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և տարածաշրջանի մարզպետ Անդրեյ Վորոբյովը:
Հիշեցնենք`հուլիսի 13-ին, Պոդոլսկ քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել խոշոր ավտոպատահար. ուղևորափոխադրող ավտոբուսին է բախվել «Կամազ» բեռնատարը, որի հետևանքով ավտոբուսը բաժանվել է երկու մասի: Ավտոբուսում եղել է շուրջ 60 ուղևոր, որից 18-ը տեղում մահացել է: Ոստիկանությունը կարծում է, որ ավտովթարի մեղավորը բեռնատարի վարորդն է: Նա ճանապարհ չի տվել ավտոբուսին և հարվածել է նրան:Հայտնի է դարձել նաև, որ «Կամազի» վարորդը տարվա ընթացքում վեց անգամ աչքի է ընկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ և գտնվել հետապնդման մեջ:
Ի դեպ, վարորդի վիճակը ծանր էր, բայց երեկ դուրս է եկել արհեստական կոմայից, որից հետո առաջին անգամ որպես կասկածյալ շփվել է քննիչի հետ:
Վարորդի համար ձևակերպվել է կալանք:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ